211652_close_icon
views-count68486 դիտում article-date 10:37 16-08-2017

Այսօր երեկոյան ժամերից ցիկլոնի ուժը կմեծանա. Գագիկ Սուրենյան

Անցած գիշերվանից հանրապետության տարածքում գործում է սևծովյան ցիկլոնը, գիշերը շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, Խոսրովի արգելոցում անձրևը սկսվել է առավոտյան ժամը 8-ից։ Ըստ կանխատեսումների՝ այսօր, կեսօրից հետո, դեպի երեկո ցիկլոնը բավականին կհզորանա։ Հատկապես երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը գրեթե բոլոր մարզերում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 20-25մ/վրկ, առանձին հատվածներում նաև հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 17-ի ցերեկը ցիկլոնի ուժը որոշակի կթուլանա, սակայն շրջանների մեծ մասում ամպրոպային բնույթի անձրևները կշարունակվեն։ Օգոստոսի 18-ից Հայաստանում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը, ինչպես և կանխատեսվել էր, զգալի նվազել է և այսօր ու վաղը Արարատյան դաշտում ու Երևանում ցերեկը չի գերազանցի +30․․․+32 աստիճանը, իսկ օգոստոսի 18-ին ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Նմանատիպ նյութեր