211652_close_icon
views-count6074 դիտում article-date 14:04 15-08-2017

Սենթ Լուիսում մեկնարկել է Grand Chess Tour-ի չորրորդ փուլը

Ամերիկայի Սենթ Լուիսում մեկնարկած Grand Chess Tour-ի չորրորդ փուլում տասը գրոսմայստերներ խաղացել են արագ շախմատի երեք տուր: Մրցաշարի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է, քանի որ երկարատև ընդմիջումից հետո մեծ շախմատ է վերադարձել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որը մասնակցում է մրցաշարին: Հայաստանի առաջատար գրոսմայստեր գրոսմայստեր Լևոն Արոնյանը տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն՝ վաստակելով 4 միավոր: Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: [b]Առաջին տուրի արդյունքները.[/b] Արոնյան-Նավարա` 1:0, Անանդ-Նակամուրա` 0:1, Լե Կուանգ Լյեմ- Կարուանա` 1:0, Կասպարով-Կարյակին, Նեպոմնյաշչի-Դոմինգես` ոչ-ոքի: [b]Երկրորդ տուր. [/b]Կարյակին-Լե Կուանգ Լյեմ` 1:0, Արոնյան- Նեպոմնյաշչի` 0:1, Նավարա-Կարուանա` 0:1, Նակամուրա-Կասպարով, Դոմինգես-Անանդ` ոչ-ոքի: [b]Երրորդ տուր.[/b] Կարուանա-Կարյակին` 1:0, Անանդ-Արոնյան` 0:1, Լե Կուանգ Լյեմ-Նակամուրա` 1:0, Կասպարով-Դոմինգես, Նեպոմնյաշչի-Նավարա` ոչ-ոքի: Մրցաշարային աղյուսակը երեք տուրերից հետո. 1-4. Կարուանա, Լե Կուանգ Լյեմ, Արոնյան, Նեպոմնյաշչի` 4-ական միավոր, 5-8. Կարյակին, Կասպարով, Դոմինգես, Նակամուրա` 3-ական, 9-10. Նավարա, Անանդ` 1-ական: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր