211652_close_icon
views-count146561 դիտում article-date 17:37 14-08-2017

Տեսախցիկը արձանագրել է Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական վրաերթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 12–ին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցել 37-ամյա Զավեն Մկրտչյանի մահվան ելքով վրաերթը: Դեպքի օրը ունեինք այս տեսանյութը, սակայն ձեռնպահ էինք մնում այն հրապարակելուց, մինչդեռ դեպքի մասին տեղեկությունը հրապարակելուց հետո [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային փոստով նամակներ էր ստանում և մեզ մեղադրում էին, որ 83-ամյա Աղվան Նավոյանին վերագրում ենք վրաերթը: Այսօր ստիպված ներկայացնում ենք տեսախցիկի նկարահանած կադրերը՝ հետևությունները թողնելով ընթերցողներին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/12/1074585/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոոլրագրողը, օգոստոսի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Կոտայք գյուղում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի էր ենթարկել Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 37-ամյա Զավեն Մկրտչյանին: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը, ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ մի պահ կանգնել էր, այնուհետև ավտոմեքենայով դիմել փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-ր սպայական գումարտակի 3-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր