211652_close_icon
views-count4517 դիտում article-date 22:22 13-08-2017

Միջուկային պատերազմի արագ սկսման նախանշաններ դեռ չկան. ԿՎՀ ղեկավար

Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմփեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձլ է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային պատերազմ սկսելու սպառնալքիներին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն Փհենյանին սպառնալիք է համարում և այլևս չի տանի նրա բոլոր հայտարարությունները, մասնավորապես, միջուկային հրթիռակոծման մասին։ «Ես ոչ մի հետախուզական տվյալներ չմ տեսել, որոնք ցույց կտային, որ մենք գտնվում ենք միջուկային պատերազմի նախաշեմին»,-ասել է Փոմփեոն։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ԱՆվտանգոթյան խորհուրդը օրեր առաջ միաձայն կողմ քվեարկեց ԱՄՆ-ի մշակած բանաձևի ընդունմանը, այն է՝ զգալիորեն սահմանափակել Հյուսիսային Կորեայից արտահանման ծավալները, որից կկրճատվի ադ երկրի տարեկան եկամուտը, որը կազմում է 1 մլրդ դոլար /ընդհանուր արտաքին եկամտի 1/3 մասը/։ Ի պատասխան՝ Հյս. Կորեան հայտարարեց, որ կհարվածի Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։

Նմանատիպ նյութեր