211652_close_icon
views-count19216 դիտում article-date 14:27 13-08-2017

Քոեն եղբայրների առաջին սերիալը կթողարկվի 2018 թվականին

Netflix ծառայությունը հրապարակել Է առաջին սերիալի թողարկման ամսաթիվը, որի ռեժիսորներն են դարձել ամերիկացի կինեմատոգրաֆիստներ Իթան 7 Ջոել Քոենները: Այդ մասին գրում է lenta.ru-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` նախագիծը ստացել Է «Բասթեր Սքրագսի բալլադը» անվանումը: Այն կթողարկվի 2018 թվականին: Ռեժիսորները հանդես են եկել նաև որպես սցենարի հեղինակներ և սերիալի պրոդյուսերներ: «Բասթեր Սքրագսի բալլադն» իրենից կներկայացնի անթոլոգիա Վայրի Արևմուտքի մասին և բաղկացած կլինի վեց մասից: Գլխավոր դերը կատարելու Է Թիմ Բլեյք Նելսոնը: Սկզբնապես պլանավորվում Էր սերիալը թողարկել Annapurna Television հեռուստաալիքով, սակայն հետագայում նախագծով սկսեց զբաղվել Netflix-ը:

Նմանատիպ նյութեր