211652_close_icon
views-count20198 դիտում article-date 23:18 11-08-2017

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի՝ 1950-ականներին նկարված եկեղեցիները

Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:30-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարների ցուցադրությունը: Ցուցահանդեսին կներկայացվեն անվանի նկարչի` 1950-ականներին նկարված եկեղեցիները (Հրաչյա Ռուխկյանը Ավետիք Իսահակյանի խորհրդով և Վազգեն վեհափառի աջակցությամբ շրջել է Հայաստանի մարզերով` վրձնելով 120 եկեղեցի) և հետագա տարիներին արված մշակութային մեծանուն գործիչների դիմանկարները՝ Հրաչյա Ներսիսիյան, Ավետիք Իսահակյան, Ե. Չարենց, Րաֆֆի, Շիրվանզադե, Կոմիտաս, Արամ Խաչատրյան: Հրաչյա Ռուխկյանը ծնվել է 1915 թ. Ալեքսանդրապոլում: Ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան: Մասնակցել է Մեծ հայրենականին և վերադառնալուն պես զենքը փոխարինել վրձնով: Սայաթ-Նովայի մահվան 150-ամյա տարելիցին նվիրված Սայաթ-Նովայի կերպարի ստեղծման մրցանակաբաշխությունում Հրաչյա Ռուխկյանն արժանացել է առաջին մրցանակի։ Նկարչի վրձնին են պատկանում Մարտիրոս Սարյանի հորդորով ստեղծված «Բույլ հանճարաց» նկարաշարը՝ Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի, Մխիթար Հերացի, Անանիա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Սեբաստացի, Դավիթ Անհաղթ ...: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր