211652_close_icon
views-count126662 դիտում article-date 21:23 10-08-2017

Արտակարգ իրավիճակ Վայոց Ձորի մարզում. Արտավան գյուղի անտառները կրակի են մատնվել. հրշեջներն ու քաղաքացիները կյանքի գնով պայքարում են կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 2 ժամ է՝ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վայքի հրշեջ-փրկարարները քաղաքացիների , հիմնականում՝ Վայքի և Արտավան գյուղի բնակիչներով՝ Արտավանի գյուղապետ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ, չեն կարողանում մարել Արտավան գյուղի հարևանությամբ գտնվող եղևնիների անտառում առաջացած խոշոր հրդեհը: Ինչպես Վայոց Ձորի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը անգամ տեսանելի է 20 կմ հեռավորությունից: Հրշեջները 4 մարտական հաշվարկով պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն անզոր են, քանի որ կրակին անգամ մոտենալ չեն կարողանում: [b]**** 22:00[/b] Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ հրդեհի վայր է ժամանում Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը, օպերատիրվ խմբեր, մի քանի մարտական հաշվարկներ: Արդեն հրդեհի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր