211652_close_icon
views-count14118 դիտում article-date 18:45 10-08-2017

ԱՄՆ-ից 20-ամյա ուսանողուհին արձագանքեց կարիքավոր 2 ընտանիքի մասին SHAMSHYAN.com-ի տեղադրած հրապարակումներին և նրանց համար ծանրոցներ ուղարկեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արձագանքելով անապահով ընտանիքների մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի 2 հրապարակումներին` ԱՄՆ-ից բժշկական համալսարանի 20-ամյա ուսանողուհի Սյուզաննա Աբրահամյանը իր սեփական միջոցներով յուրաքանչյուր ընտանիքի համար 2-ական ծանրոց է ուղարկել: Այնտեղ կան թե’ խաղալիքներ, թե’ հագուստ և թե’ սնունդ: Ընտանիքներից մեկը Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում է ապրում, մյուսը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքում: Ընտանիքների անդամները ուրախ-ուրախ բացեցին ծանրոցները, և իրենք նույնպես զարմացան, որ ուսանողուհին իրենց համար այդքան պիտանի և հետաքրքիր իրեր ու հագուստ է ուղարկել: Վերջում` 2 բազմազավակ ընտանիքների անդամներն էլ իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Սյուզաննային` նրան ցանկանալով առողջություն և ամենայն բարիք: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+

Նմանատիպ նյութեր