211652_close_icon
views-count43450 դիտում article-date 10:36 10-08-2017

Արտակարգ դեպք Մասիսում. 65-ամյա կահույքագործը դանակով հարվածել է 46-ամյա քաղաքացու սրտին, նրան հայտնաբերել են Մասիսի ոստիկանները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Արկադի Օսիպյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ՝ 65-ամյա Կամո Պողոսյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 8-ին սուր կտրող-ծակող գործիքով 46-ամյա Արմեն Մարգարյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն և վնասվածքները ստացել էր սրտի հատվածում։ Կասկածյալ Կ. Պողոսյանին հայտնաբերել են ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները՝ Երևանում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Պողոսյանն աշխատում է «Զեյթուն» կահույքի սրահում՝ որպես կահույքագործ։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր