211652_close_icon
views-count59293 դիտում article-date 20:06 09-08-2017

Մոսկվայից ժամանած Lamborghini-ի վարորդը Սոչիի ավտոճանապարհին 300կմ/ժ արագությամբ մրցավազքի է դուրս եկել Ferrari-ի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայից ժամանած մեծ արագության սիրահարներն իրենց Lamborghini Huracan, Ferrari, Audi մակնիշի շքեղ ավտոմեքենաներով Սոչիի ավտոճանապարհներից մեկում մրցավազք են կազմակերպել: Նրանք 15մլն ռուբլի արժողությամբ (ավելի քան 250 հազար դոլար) ավտոմեքենաները Սոչի են բերել հատուկ մեքենաներ տեղափոխող փոխադրամիջոցով: Երիտասարդ էքստրեմալները 300 կմ/ժ արագությամբ մրցավազքը անցկացրել են գիշերը և, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ է ունեցել, քանի որ ավտոճանապարհին նրանցից ոչ ոք ընթացող մեքենաների չի բախվել: Երիտասարդները տեղի ունեցածը տեսանկարել են և տեղադրել համացանցում: Ոստիկանությունը տեսանյութի հիման վրա փորձում է պարզել նրանց ինքնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր