211652_close_icon
views-count59840 դիտում article-date 12:48 09-08-2017

Կրակոցներ Երևանում. վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենան, դեպքի վայրում հայտնաբերվել է 13 պարկուճ և 1 գնդակ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Վ Վահյան փողոցում անհայտ անձը իր մոտ եղած հրազենով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով վնասվել է BMW մակնիշի ավտոմեքենայի անվադողը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցներն արձակել է նույն փողոցի 45/1 տան բնակիչ՝ 62-ամյա Աշոտ Դանիելյանը՝ Վիկինգ MP-446 տիպի ատրճանակից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ Ա. Դանիելյանի և նրան անծանոթ մի քանի անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ Ա. Դանիելյանը իր տան 2-րդ հարկի պատուհանից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով էլ վնասվել է Հ. Ներսիսյան փողոցի թիվ 14/1 շենքի հարևանությամբ կայանված նույն շենքի բնակիչ՝ 69-ամյա Հակոբ Օսիկյանին պատկանող BMW մակնիշի 34 AՍ 710 համարանիշի ավտոմեքենաի անվադողը։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 13 հատ պարկուճ և 1 հատ գնդակ։ Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Դանիելյանը ինքնակամ ներկայացրել է ատրճանակը, որն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն և նշանակվել են ապրանքագիտական, դատաձգաբանական, հետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Դանիելյանը բնակության վայրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ազատ է արձակվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր