211652_close_icon
views-count9486 դիտում article-date 12:35 09-08-2017

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է առանց սահմանափակումների

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առանց սահմանափակումների բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, վրացական կողմում ավտոմեքենաների կուտակումներ չկան։ Մեքենաների կուտակումներ են առաջացել Լարսի սահմանային անցակետի ռուսական կողմում: Նախարարությանը տրամադրված տեղեկության համաձայն՝ այս պահին աշխատանքներ են տարվում խնդիրը հնարավորին շուտ կարգավորելու ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր