211652_close_icon
views-count4170 դիտում article-date 11:23 09-08-2017

Հրվ. Կորեայի նախագահը կոչ է արել Փհենյանի սպառնալիքից հետո անհապաղ բարեփոխել երկրի ռազմական ոլորտը

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը կոչ է արել անհապաղ ռազմական բարեփոխումներ կատարել այն բանից հետո, երբ հարևան Հյուսիսային Կորեան հայտարարեց, որ պատրաստվում է հրթիռակոծել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում տեղակայված ամերիկյան ռազմաբազան, հաղորդում է Ronhap գործակալությունը։ «Մեզ պետք է ամբողջական ռազմական բարեփոխում»,-ասել է նա երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ հանդիպման ժամանակ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փհենյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ մշակում է Գուամ կղզում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները հրթիռակոծելու ծրագիր և այն կիրագործվի անմիջապես Հյս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանից հետո։

Նմանատիպ նյութեր