ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բարեփոխել Անվտանգության խորհուրդը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը հորդորել է վերակազմավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ինչպես նաև միջազգային ֆինանսական հաստատությունները, հաղորդում է Interfax-ը։
«Եթե, օրինակ, նայենք ՄԱԿ-ին, ապա այսօր բացահայտ անվստահություն կա Անվտանգության խորհրդի հանդեպ։ ԱԽ-ն այլևս չի համապատասխանում այսօրվա աշխարհի տրամաբանությանը, որը տարբերվում է այն աշխարհից, երբ նոր էր ստեղծվել»,-ասել է Գուտերրեշը՝ Դուբայում կայացած Կառավարման հարցերով համաշխարհային գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։
Վերջինիս կարծիքով՝ հարկավոր է գլոբալ ինստիտուտների խորը բարեփոխումներ անցկացնել և, առաջին հերթին, պետք է սկսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։