10665 դիտում
09:53 05-08-2017
Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «[url=https://www.amerikayidzayn.com/a/3972867.html]Ամերիկայի Ձայն[/url]»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա.
«Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»:
Քաղաքագետ Գուորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.
«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»:
Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական եւ տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեեւ ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա.
«Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետեւանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետեւանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»:
Պենտագոնի նախկին վերլուծաբան, Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի ավագ փորձագետ Մայքլ Ռուբինը հիշեցնում է, որ պատժամիջոցները հիմնականում վերաբերում են Ռուսաստանի նավթարդյունաբերական ոլորտին եւ ուղղակի Հայաստանին չեն կարող վնասել: Միեւնույն ժամանակ.
«ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ աճող լարվածությունը, որը կարող է լայնածավալ առեւտրային պատերազմի վերածվել, Հարավային Կովկասում ոչ մի երկրի շահերից չի բխում»:
Լարվածության պատճառով Ռուսաստանը կարող է նաեւ պահանջել իր հետ մի դաշինքում գտնվող երկրներից սահմանափակել կապերը Արեւմուտքի հետ.
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.amerikayidzayn.com/a/3972867.html]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
3217 դիտում
23:13 19-12-2021
Ռուսաստանի Դաշնության ուղերձը ոչ թե անուղղակի, այլ ուղղակի առնչվում է Հայաստանին. Գևորգ Դանիելյան
886 դիտում
19:56 26-09-2023
Ուսանողների նկատմամբ նման գործողությունը կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը․ Ամերիկյան համալսարան
1694 դիտում
09:57 12-06-2014
Հայաստանում ընթանում է պատերազմի աննկատ, քողարկված, անուղղակի քարոզչություն․ 168 Ժամ
Այս բաժնից
526 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
397 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից