211652_close_icon
views-count11669 դիտում article-date 19:23 02-08-2017

Կարոտներ, Կարեններ, Արամներ. «Միասնության ուժը» հավաքին երիտասարդները կմրցեն արցախյան և քառօրյա պատերազմի հերոսների անունների ներքո

Կարոտներ, Կարեններ, Արամներ. օգոստոսի 2-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի (ՀԱՊՀ) Հանքավանի «Պոլիտեխնիկ» ուսումնամարզաառողջարանական ճամբարում մեկնարկած «Միասնության ուժը» ուսանողական-երիտասարդական հավաքում երիտասարդները համախմբվել են պոլիտեխնիկցի հերոսներ Կարոտ Մկրտչյանի, Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի անունուններով ճակատներում: Կարոտ Մկրտչյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, իսկ Կարենն ու Արամը` «Քառօրյա պատերազմի»։ Օգոստոսի 2-8-ն անցկացվող հավաքն իրականացվում է ազգ-բանակ հայեցակարգի ներքո «Մենք հպարտ ենք, որ բանակում ազգից մեկն ենք» կարգախոսով: ՀԱՊՀ ուսանողական խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) և բուհի ռեկտորատի նախաձեռնությամբ իրականացվող հավաքին մասնակցում են ՀՀ և ԼՂՀ բուհերի 210 ուսանողներ, որոնք համախմբվել են 27 ջոկատներում: Հավաքին մասնակցում է նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ջոկատը: Հավաքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Կարեն Ներսիսյանի և Արամ Աբրահամյանի ընտանիքի անդամները, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը, ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Պատգամավորը նկատեց`ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր բուհերի ներկայացուցիչները բացի ընկերանալուց, հետո նաև միասին` որպես տարբեր մասնագետներ, նպաստելու են մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին. «Երիտասարդները, իմանալով, որ այս հավաքները կրում են արցախյան հերոսների անունները, ավելի պատասխանատվությամբ են մասնակցում նման ծրագրերի: Ռազմահայրենասիրական դաստիարակության շնորհիվ է, որ մեր երիտասարդությունն այդքան լավն է: Կրթության որակի բաղկացուցիչը միայն գիտելիքը չէ, այլև դաստիարակությունը, իսկ այդ դաստիարակությամբ ապրիլյան պատերազմն ապացուցեց, որ մեր երիտասարդներն անփոխարինելի են: Ռազմահայրենասիրական դաստիարակությունն այս ծրագրում, ընտանիքում, թե դպրոցում է, մենք այս պահին ասել չենք կարող, բայց այն, որ այս ծրագրերն իրենց հետքը թողնում են մեր երիտասարդների վրա, դա անհերքելի փաստ է»: Կարեն Ավագյանի վստահեցմամբ` ռազմահայրենասիրական դաստիարակություն ծրագրերի` ազգ-բանակ հայեցակարգով փոխարինումից հետո, նման ծրագրերն ավելի շահեկան վիճակում են հայտնվել, քանի որ դարձել են ավելի ուղղորդված: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն իր երախտագիտությունը հայտնեց Կարոտ Մկրտչյանի և Կարեն Ներսիսյանի հարազետներին և նրանց փոխանցեց արխիվային փաստաթղթեր: Ռեկտորը շեշտեց, որ նման ծրագրերը վարակիչ են նաև մյուս երիտասարդների համար և մշտապես պատրաստակամ է աջակցել նման միջոցառումների կյանքի կոչմանը: Հավաքի տնօրեն, ՀԱՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, ներկայացնելով այս տարվա հավաքի առանձնահատկությունները նշեց. «Ապրիլյան քառօրյա պատերազմն ուսուցողական էր բոլորիս համար: Հայոց պատմության բոլոր ժամանակաշրջաններն են մեզ սովորեցրել, որ հայոց աշխարհի անվտանգությունը միասնության ուժի մեջ է: Պոլիտեխնիկցի հերոսներ Կարենի, Արամի ու Կարոտի կերպարներն այն ճիշտ երիտասարդի կերպան է, որին հնարավորություն ունեն նմանվելու մերօրյա երիտասարդները: Դա երիտասարդի այն օրինակելի կերպարն է, որ սահմանն անվտանգ պահելով` զոհեց իր կյանքը»: Նշենք նաև, որ վեցօրյա հավաքի ընթացքում երիտասարդներն ուժերն են չափելու վոլեյբոլ, շատմատ, ֆուտբոլ, սեղանի թենիս, հրաձգություն մրցաձևերում, երգի, պարի, հումորային ներկայացման, բրեյն ռինգի մրցույթներում: Այս տարվա նորույթը բիաթլոնն է: Ուսանողները տարբեր փորձությունների միջոցով անցնելով`պետք է օդամղիչ հրացանով կրակեն նշանակետին: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր