211652_close_icon
views-count108258 դիտում article-date 09:20 02-08-2017

Երևանում «Պեպսի-Կոլա» ընկերության աշխատակիցը Skoda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի 712 ԼՍ 56 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը իր վարած նշված ավտոմեքենայով Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 թիվ 14 բուժբրիգադը, սակայն վրաերթի ենթարկվածն արդեն մահացած է եղել։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվոյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը։ Փաստի առթիվ Մ. Մուրադյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Սայադյանը։ Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Գ. Շամշյանի տեղեկություներով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է «Ջերմուկ Ինթ. Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի հաշվեկշռում, որը գրանցված է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում։ Քիչ առաջ ոստիկաններն ու քննիչները պարզեցին, որ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակչուհի՝ 22-ամյա Լիաննա Օհանյանն էր, ով աշխատում էր «Միշել» գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր