24235 դիտում
22:29 29-09-2018
Լատվիայի 38-ամյա քաղաքացին դիմել է ոստիկանություն. «Պեպսի-Կոլա» գործարանում օգտվելով իր անուշադրությունից, գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է խոշոր գումար
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լատվիայի քաղաքացի, 38-ամյա Անդրեյ Պակրովսկինի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ից 12:20-ն ընկած ժամանակահատվածում, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցում գործող «Պեպսի-կոլա» գործարանում գտնվող գազավորված ըմպելիքների արտադրամասում ինքը թողել է իր պայուսակը և օգտվելով իր անուշադրությունից, պայուսակի միջից գողացել են դրամապանակը:
Ա. Պակրովսկինը հայտնել է, որ դրամապանակի մեջ եղել է իր անձնագիրը, Visa-ի քարտը, մի քանի բանկային քարտեր, 15 հազ. դրամ, 200 եվրո և 300 ԱՄՆ դոլար:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա. Պակրովսկինը ՍԻԱ «Նորդ» ՍՊԸ-ում՝ որպես տեխնոլոգիական գծով տնօրեն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
1736 դիտում
15:11 19-03-2014
Օգտվելով տանտիրոջ անուշադրությունից՝ գողացել է բջջային հեռախոս
6897 դիտում
14:36 12-01-2015
Օգտվելով տանտերերի անուշադրությունից` գողացել է ոսկյա զարդեր
1044 դիտում
13:06 06-06-2015
Օգտվելով վաճառողի անուշադրությունից՝ դարակից գողացել է 800.000 դրամ