211652_close_icon
views-count20223 դիտում article-date 10:37 01-08-2017

Ալավերդի քաղաքի Հ. Թումանյանի անվան գրադարանում անցկացվեց ամերիկաբնակ գրող Նորա Ահարոնյանի հեղինակած գրքերի քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 31-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան գրադարանի հյուրերն էին մանկավարժ, հոգեբան, գրող Նորա Ահարոնյանը և գրող Շուշանիկ Նալբանդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կազմակերպվել էր Ն. Ահարոնյանի և համահեղինակ Շ. Նալբանդյանի «Սեր և խաղաղություն՝ աշխարհին» և «Ճշմարտության նախադուռ» գրքերի քննարկումը։ Նշենք, որ Ն. Ահարոնյանը 40 տարի է, ինչ բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ էլ շարունակում է իր մանկավարժի նվիրյալ գործունեությունը։ Քննարկմանը ներկա էին նաև քաղաքի մտավորականները։ Ն. Ահարոնյանը նշեց, որ իր հեղինակած գրքերի քննարկումը կազմակերպում է Լոռու մարզում, քանի որ շատ է սիրում լոռեցիներին ու փորձում է դրանով իր ընթերցողների հետ կապն ամրապնդել։ Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+

Նմանատիպ նյութեր