211652_close_icon
views-count13675 դիտում article-date 19:04 31-07-2017

Հայաստանը ևս կտուժի ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցներից. Վիլեն Խաչատրյան

«Եթե որևէ երկիր բարձրացնում է մաքսերը սահմանի վրա, մյուս երկիրը կիրառում է հակադիր քայլը: Այս տրամաբանությունն ունեն նաև սանկցիաները, ԱՄՆ-ն՝ Ռուսաստանի նկատմամբ, և հակառակը: Բնականաբար դրանից ոչ ոք չի շահում, երբեմն անգամ Եվրոպան է հասկանում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից տուժում է ինքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը: Ռուսաստան է մտնում է ՀՀ-ից արտահանվող ապրանքի մոտ 22 տոկոսը: Ներմուծման մասով ևս Հայաստանն ամենաշատ ապրանք ներմուծում է Ռուսաստանից, ընդ որում ոչ միայն ռուսական ապրանք: Տնտեսագետի գնահատմամբ՝ այս իրավճակում կանխատեսելի է, որ Հայաստանում շատ ապրանքներ կթանկանան: Վիլեն Խաչատրյանն անդրադարձավ նաև ՌԴ-ում աշխատողներին, որոնք նույնպես կարող են տուժել, քանի որ պատժամիջոցների հետևանքով կրճատվելու են աշխատատեղերը, և առաջինը հարվածի տակ են ընկնելու ներգաղթյալները: Արդյունքում Հայաստանը կտուժի նաև մասնավոր տրանսֆերտների առումով, որն առանց այդ էլ անկման միտում ունի:

Նմանատիպ նյութեր