211652_close_icon
views-count10532 դիտում article-date 20:30 29-07-2017

ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի ուղղությամբ

Իրանական զինվորականները կրկին հայտարարել են Պարսից ծոցում ամերիկյան նավատորմի մասնակցությամբ միջադեպի մասին: Նրանք ամերիկյան նավատորմի գործողություններն անվանել են «ոչ պրոֆեսիոնալ» և «սադրիչ»: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Սա շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է: Հուլիսի 25-ին հաղորդվել է, որ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում ամերիկյան Thunderbolt նավը նախազգուշական կրակ է բացել իրեն մոտեցած իրանական նավի ուղղությամբ: Նոր միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 28-ին ծոցի կենտրոնական հատվածում՝ իրանական նավթագազային հարթակի մոտակայքում: Ամերիկյան «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող հածանավը ուղղաթիռ են բաց թողել, որը մոտեցել է իրանական հրթիռային նավերին, որոնք հետևելիս են եղել ամերիկացի նավաստիների գործողություններին, իսկ այնուհետև նախազգուշական կրակ են արձակել: Կորպուսի հայտարարությունում նշվում է, որ իրանական նավերը շարունակել են իրենց առաքելությունը տվյալ գոտում սովորական ռեժիմով՝ ուշադրություն չդարձնելով ամերիկյան ուժերի «անսովոր» քայլերին: Այնուհետև ամերիկյան նավերը հեռացել են այդ շրջանից:

Նմանատիպ նյութեր