Հերթական միջադեպը՝ իրանական ու ամերիկյան նավերի միջև. ամերիկյան կողմը նախազգուշական կրակոց է արձակել
Պարսից ծովածոցում հերթական միջադեպն է գրանցվել իրանցի և ամերիկացի զինվորականների միջև, հաղորդում է Ria Novosti-ն։
Իրանի ռազմածովային ուժերը կրկին հայռնել են Պարսից ծովածոցի չեզոք ջրերում ամերիկյան նավատորմի հետ ունեցած միջադեպի մասին։
Ինչպես հաղորդել է իրանական IRIB հեռուստաալիքը, հուլիսի 28-ին ծովածոցի կենտրոնական հատվածում՝ իրանական նավթագազային պլատֆորմներից մեկի մոտ, ամերիկյան «Նիմից» ավիակիրը և նրան ուղեկցող կրյսերից ուղղաթիռ է օդ բարձրացել, որը մոտեցել է իրանական հրթիռային նավերին, իսկ հետո ուղղաթիռից նախազգուշական կրակոց են արձակել։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Իրանական կողմն այդ գործողություններն անվանել է «սադրիչ ու ոչ պրոֆեսիոնալ»։