211652_close_icon
views-count16097 դիտում article-date 12:28 29-07-2017

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան տեղափոխում են Երևան

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից վիրավորվել է 41-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանը։ Նրան տեղափոխել են Բերդի հոսպիտալ։ Կոտրվել են Ա. Մայրանյանի թևի ոսկորները և վնասվել է մեջքի փափուկ հատվածը, վիճակը բավարար է։ Քիչ առաջ զինծառայողին տեղափոխել են Երևան։ Նշենք, որ Ա. Մայրանյանը 2 անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը։

Նմանատիպ նյութեր