211652_close_icon
views-count43332 դիտում article-date 09:32 29-07-2017

Ավտովթար Երևանում. Հրազդանի կիրճում 30-ամյա կին վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:45-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Մոնթե Քրիստո» ռեստորանի մոտ, Երևանի բնակիչ 30-ամյա Սերինե Ապրեսյանը իր վարած Mercedes մակնիշի 83 MM 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի աշխատակիցները՝ խմբի պետ Խաչատրյանի գլխավորությամբ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր