211652_close_icon
views-count43563 դիտում article-date 15:03 28-07-2017

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 30-ամյա կալանավորը КПЗ-ից դիմել է փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու նստավայրից հայտնել են, որ իրենց կալանավոր՝ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Ներքին Դեմեր թաղամասի բնակիչ, 30-ամյա Ահարոն Անտոնյանը, ով 2016 թվականի նոյեմբերի 23-ից ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրվում էր, անհայտ հանգամանքներում բացել է ձերբակալվածների պահման վայրից դեպի ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք տանող դռան փականը և դիմել փախուստի։ Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նախաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր