211652_close_icon
views-count114922 դիտում article-date 13:08 28-07-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում ինչպես է դիտահորի պատճառով Nissan-ը օդ շպրտվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում՝ Արին Բերդ փողոցում, խոտանված դիտահորի պատճառով տեղի ունեցել վթարը, երբ Nissan-ը կողաշրջվում է և վարորդին առաջինը օգնության են հասնում քաղաքացիները և վթարի հարևանությամբ գործող ավտոպահեստամասերի առևտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/27/1073490/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Լավ ավտո» ընկերության դիմաց, Nissan Elgrand մակնիշի 35 GR 908 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դիտահորի խոտանվելու պատճառով կողաշրջվել էր։ Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները և հարևանությամբ ավտոպահեստամասերի և անիվների առևտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Մուշեղ Խանզադյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր