211652_close_icon
views-count67902 դիտում article-date 14:08 27-07-2017

Արտակարգ վթար Երևանում. Nissan-ը դիտահորի պատճառով «թռիչքի է ենթարկվում» և կողաշրջվում, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արին Բերդի փողոցում՝ «Լավ ավտո» ընկերության դիմաց, Nissan Elgrand մակնիշի 35 GR 908 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դիտահորի խոտանվելու պատճառով կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և հարևանությամբ ավտոպահեստամասերի և անիվների առևտրով զբաղվող խանութ-սրահի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչներ Էդգար Հայրապետյանն ու Մուշեղ Խանզադյանը։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է դիտահորը, որի վրա տեղադրված կափարիչը «իր դարն ապրած է եղել» ու, հավանաբար, «լյուկի» վրայով անցնելիս կափարիչը հարվածել է ավտոմեքենային, ինչից էլ այն կողաշրջվել է։ Օպերատվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր