211652_close_icon
views-count71780 դիտում article-date 12:30 27-07-2017

Ինքնասպանություն՝ Երևանում. տղամարդը Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից տղամարդ է իրեն ցած նետել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողնրը՝ բաժնի պետ Սերգեյ Մանուկյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 13 հատուկ հրշեջ–փրկարարական ջոկատը՝ հրամանատար Հրայր Դավթյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Կարեն Ամյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն այս սպասում են, որպեսզի դեպի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ինքնասպան եղած տղամարդու ինքնությունը։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր