211652_close_icon
views-count56195 դիտում article-date 14:31 26-07-2017

Արտակարգ դեպք Գորիսում. ծննդյան տորթը ճաշակելուց հետո 8 հոգի «սննդային թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 25-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Գորիսի բաժին, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի շարք քաղաքացիներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Միրզոյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի բնակիչներ՝ 19-ամյա Նանե Գրիգորյանը, 20-ամյա Ռազմիկ Գրիգորյանը, 23-ամյա Շահանե Ավետիսյանը, 23-ամյա Վլադիկ Քոչարյանը, 23-ամյա Նարեկ Սողոմոնյանը, 40-ամյա Սվետլանա Սահակյանը, 6-ամյա Գոռ Գրիգորյանը և 4-ամյա Գևորգ Գրիգորյանը։ Ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում, Վ. Քոչարյանի տանը ճաշակել են տորթ, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել է, որից հետո տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր