211652_close_icon
views-count4063 դիտում article-date 18:31 25-07-2017

Վաճառել է կեղծ ոսկյա ձուլակտոր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձի ինքնությունը: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2017թ. հունիսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:00-ին, Երևան քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում, նախնական պայմանավորվածության համաձայն՝ մի տղամարդուց գնել է 480 գրամ քաշով ոսկյա ձուլակտոր, սակայն պարզվել է, որ այն ոսկուց չէ: Նախնական տվյալներով՝ քաղաքացուն պատճառվել է 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 7.680.000 ՀՀ դրամի վնաս։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր