211652_close_icon
views-count122336 դիտում article-date 13:51 22-07-2017

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. 1-ամյա աղջնակը մահացել է պատվաստման հետևանքով. հարուցվել է քրեական գործ

Հայաստանի քննչական կոմիտետեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված նույն բաժնի ավագ քննիչ Տիգրան Շաղոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 6-ին Նոր Խարբերդ Ամառանոցների 9-րդ փողոցի 28 տան բնակիչ՝ 1-ամյա Լենա Բաղդասարյանի մահվան փաստով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարաաման կենտրոն, որ նշված տան ընտանիքի անդամների ներկայությամբ երեխան հանկարծամահ է եղել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև քննչական խումբը՝ բաժնի պետ Ս. Մաթևոսյանի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն Ս. Շաղոյանի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հուլիսի 21-ին դատաբժշկական կենտրոնից տեղեկություն է փոխանցվել Շենգավիթի քննչական բաժին, որ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել T80.5 անաֆիլակտիկ ցանցակաթված շիճուկի ներարկումը: Քննչական բաժինը ունի նաև օպերատիվ տեղեկություններ, որ երեխային 2 անգամ պատվաստել են, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր