211652_close_icon
views-count13370 դիտում article-date 19:20 21-07-2017

Պատգամավոր Էլենե Խոշտարիան Թբիլիսիում «Ոչ ռուսական ֆաշիզմին» կարգախոսով ցույց է կազմակերպում

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու էլենե Խոշտարիան մայրաքաղաքի փողոցներում ազդարարում է «Ոչ ռուսական ֆաշիզմին» խորագրով բողոքի երթի մասին։ Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AD%D5%B8%D5%B7%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B9-%D5%A7-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D6%81%D5%A5%D5%AC-%D5%B8%D5%B9-%D5%BC%D5%B8/]aliq.ge[/url]-ն: Նա տեղեկատվական թերթիկներ է բաժանում ՝ հավատալով, որ ցույցը բազմամարդ կլինի: «Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիան տեղի կունենա հուլիսի 23-ին Աղմաշենեբելի պողոտայում (նույն վայրում, որտեղ մեկ շաբաթ առաջ անցկացվեց «Վրացական քայլերթը»): Ցույցի նպատակն է արձանագրել հասարակության ընդհանուր կարծիքը: «Վրաց ինքնության առաջարկվող տարբերակը ընդունելի չէ: Սա փաստացի խմբակային բռնաբարության սպառնալիք է, որն ուղղակի զզվանք է առաջացնում: Ցավոք, իշխանությունները նման խմբերի են սնում»,- «Ալիք»ի հետ զրույցում նշեց Խոշտարիան՝ «Վրացական քայլերթ»-ի կազմակերպիչներին անվանելով Կրեմլի գործակալներ, ովքեր աջակցություն են ստանում Վրաստանի իշխանությունների կողմից: «Այս փոքր խումբը փորձում է սպառնալ ողջ հասարակությանը: Ես չեմ կարծում, որ կգտնվի նման մարդ, որը 25-ամյա աղջկան խմբակայնորեն բռնաբարելու մասին նրանց (ազգայնականներին նկատի ունի, խմբ․) կոչերը կտեղավորի վրաց ինքնության տեսակի մեջ»,- նշեց Խոշտարիան:

Նմանատիպ նյութեր