211652_close_icon
views-count8018 դիտում article-date 16:32 20-07-2017

Էրդողանի ռեժիմը երկար չի կարող շարունակել իր գործը, կառավարությունը վաղ թե ուշ գնալու է. Սևան Նշանյան

Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո, բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նա այդ հնարավորությունն ունեցել է, քանի որ բանտային բաց ռեժիմ էր կրում: Սովորաբար առավոտները դուրս գալու եւ քիչ հետո վերադառնելու հնարավորություն ուներ: Բայց վերջին անգամ դուրս գալով՝ այլեւս բանտ չի վերադարձել: Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, եւ նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով: [url=http://arevelk.am/en/harcazruyc/6/152/%D5%8D%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6-%D5%86%D5%B7%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%AB%D4%BB%D5%B6%D5%B1-%D5%A1%D5%BD%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6%D5%9D-%D5%B9%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%BD,-%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%A5%D5%BD-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A5%D5%B4%C2%BB.-%D4%B2%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB%D6%81-%D6%83%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AE-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%B4%D5%BF%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%A6%D6%80%D5%B8%D6%82%D5%B5%D6%81%D5%A8.html]arevelk.am[/url]-ին նա տվել է հարցազրույց. [b]-Սեւան, ինչո՞ւ փախաք բանտից: [/b] -Որովհետեւ ակնհայտ էր, որ ինձ բաց թողնելու մտադրություն չունեին, ընդհակառակը՝ տարիներով ինձ այնտեղ պահելո՛ւ մտադրություն ունեին: Այս գաղափարը՝ բանտից փախչելու, նոր չէ, երկու տարի է պատրաստվում եմ, բայց ժամանակը հարմար չէր, եւ հարմար ժամանակ գտնելով՝ փախա: [b]-Ի՞նչ պայմաններ հասունացան, որ հարմար ժամանակը եկավ: [/b] -Այսպես ստացվեց, եւ ինձ թվում է, որ իրենք էլ ուրախ են, որ ես դուրս եկա եւ գնացի: Մի խնդիր պակաս իրենց համար: [b]-Դուք թուրքական մամուլին հարցազրույց եք տվել, որում ասել եք, թե փողով ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ էիք ուզում ասել: [/b] -Հարցրեցին՝ ինչպե՞ս կարողացար, անկարելի է Թուրքիայում նման բան անել, ես էլ պատասխանեցի՝ Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է, եթե միջոցը գտնես: Հարցրեցին՝ ի՞նչ է նշանակում միջոցը գտնել, ես էլ ասացի՝ որոշ պարագաներում դրամն է այդ միջոցը, որոշ պարագաներում՝ ուրիշ բան… [b]-Մտահո՞գ եք՝ Ձեր ընտանիքը Շիրինջեում է: [/b] -Ոչ այդքան: Չեմ կարծում, թե կարեւոր մի բան լինի: [b]-Այսինքն Ձեր պատճառով իրենց չե՞ն նեղի: [/b] -Տարիներով ուզել են նեղել, փորձել են, բայց մենք էլ այդ աստիճան թույլ չենք: [b]-Փախչելուց հետո ասել եք՝ տարոսը ութսուն միլիոնին: Ի՞նչ նկատի ունեք, այսինքն երկրում բոլո՞րն են բանտարկված, եւ շատե՞րն են արդյոք Ձեր նման ցանկություններ ունենում: [/b] -Այո, բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է: Շատ մարդկանց հետ եմ ծանոթացել այս երեք տարվա մեջ, շատերի հետ եմ խոսել, գրեթե բոլորն էլ նման մտքեր ունեն: Շատերն են ունենում նման ցանկություններ, բայց շատ դժվարություններ ունեն՝ լեզու չգիտեն, դրամ չունեն, գաղափար չունեն՝ ուր գնալ եւ ինչ անել: Բայց երբ որ մի ճամբա գտնեն, հաստատ մի ձեւով կգնան՝ Եվրոպա, Ավստրալիա, Աֆրիկա, Հայաստան, Սիրիա… [b]-Նույնիսկ Սիրիա՞: [/b] -Այո, այդքան վատ է վիճակը: Հույս չի մնացել Թուրքիայում: [b]-Այս վիճակով դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, Ձեր կարծիքով: [/b] -Կարծում եմ, որ այս ռեժիմը՝ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետեւ Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, եւ հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել:

Նմանատիպ նյութեր