211652_close_icon
views-count4012 դիտում article-date 13:10 20-07-2017

Ռաքքայի հետգրավման ժամանակ վերադարձվել է վերահսկողությունը 40 նավթաաշտարակների նկատմամբ

Սիրիային հաջողվել է հուլիս ամսին Ռաքքա քաղաքի ազատագրման օպերացիայի ժամանակ վերադարձնել ավելի քան 40 նավթային աշտարակները, որոնք գտնվում էին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Tass-ը՝ վկայակոչելով փորձագետ Ալի Իբրահիմին։ Վերջինս նշված տարածքում նավթաարդյունահանման վերականգնման պատասխանատուն է։ «Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք բաղկացած են քրդերից ու արաբներից, գրեթե հետ են գրավել գլխավոր կետը՝ Ռաքա քաղաքը»,-ասել է Իբրահիմը։ Մասնավորապես, վերադարձվել են Դաբսան, Դայլաա, ալ-Ռամիլան, Թբիսան, Աս-Սաուրա և Վահաբ նավթային շրջանները, սակայն ահաբեկիչները նահանջի ժամանակ պայթեցրել են աշտարակների մեծ մասը։

Նմանատիպ նյութեր