211652_close_icon
views-count106493 դիտում article-date 22:06 19-07-2017

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե պատին և գլխիվայր շրջվել. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի Վանաձորի հատվածի թունելի սկզբնամասում Mercedes մակնիշի 99 RF 899 համարանիշի ավտեմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով, որոնցից մեկին ավտեմեքնայից դուրս են բերել Լոռու մարզի փրկարարները, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: [b]Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի[/b] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր