211652_close_icon
views-count8213 դիտում article-date 23:05 15-07-2017

Էկվադորում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կա 14 զոհ, 26 վիրավոր

Էկվադորում ուղևորատար ավտոբուս է շրջվել: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսը ուղևորվել է Կիտոյից դեպի Լա Ման քաղաք: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և շրջվել, ինչի հետևանքով ավտոբուսը հրդեհվել է, ինչն էլ պատճառ է դարձել 14 զոհի, ևս 26 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Նմանատիպ նյութեր