Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 9 զոհ և 30 վիրավոր. տեսանյութ
Այսօր առավոտյան Վանից Անկարա մեկնող քաղաքային ավտոբուսը Սըվաս նահանգի Յըլդեզիի շրջանում կորցրել է կառավարումը և դուրս թռել ճանապարհի երթևեկելի մասից։
Վթարի հետևանքով մահացել են ավտոբուսի 42 ուղևորներից 9-ը, որոնցից մեկը անչափահաս է: 30 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Սըվասի և Յոզգաթի հիվանդանոցներ:
Զննման արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոբուսի անվադողերը ձմեռային չեն, և վթարը տեղի է ունեցել ճանապարհի առկա մերկասառույցի պատճառով: