211652_close_icon

Երեկ Արմավիրի մարզում ջրանցքից դուրս բերված մահացած տղամարդը Ուկրաինայի քաղաքացի էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count61979 դիտում article-date 17:59 15-07-2017
Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական մարզային վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ, պարզել են երեկ՝ հուլիսի 14-ին, Արմաիրի մարզի Բաղրամյան գյուղով հոսող Ստորին Հրազդան ջրանցքում հայտնաբերված տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ջրահեղձ եղած քաղաքացին 70-ամյա Ստեփան Եղունյանն էր, ով Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի էր: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/14/1072534/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 14-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ ՓԾ Վաղարշապատի թիվ 29 փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Արման Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Բաղրամյանի գյուղապետարանի աշխատակիցները՝ գյուղապետ Գոռ Միրզոյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում աշխատում էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր