211652_close_icon
views-count73765 դիտում article-date 17:02 15-07-2017

Խոշոր ավտովթար Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում. Բախվել են Volkswagen-ն ու Ford Transit-ը. Կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հերացի փողոցի թունելից դեպի Խանջյան փողոցի թունել տանող սկզբնամասում բախվել են Volkswagen մակնիշի 34 TZ 122 համարանիշի և Ford Transit մակնիշի 580 OM 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով Volkswagen-ն էլ տապալել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր է ժամանում հերթապահ հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: , Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր