211652_close_icon
views-count18878 դիտում article-date 21:06 14-07-2017

Բացառիկ ցուցահանդես. Ժողովրդական արվեստի կենտրոնում ցուցադրվելու է պետական գանձարանի 51 նմուշ

Հուլիսի 19-ին Ժողովրդական արվեստի կենտրոնը հանրությանը կներկայացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահոցներում գտնվող, թանկարժեք մետաղներից պատրաստված և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից: Այցելուն հնարավորություն կունենա ծանոթանալու Պետական գանձարանի 51 նմուշի: Կներկայացվեն հայկական ավանդական գոտիներ (XIX դարավերջ – XX դարասկիզբ), որոնք վերաբերում են պատմա-ազգագրական տարբեր արեալների՝ Կարին-Էրզրում, Սյունիք-Արցախ: Գոտիները կատարված են ձուլման, փորագրության, սևադապատման և ոսկեզօծման եղանակներով: [img]http://shamshyan.com/ups/images/0104080001500049138329863.jpg[/img] Կցուցադրվեն նաև կենցաղում օգտագործվող իրեր. թեյնիկներ, բաժակակալներ, շաքարամաններ, սկուտեղներ (XIX դարավերջ – XX դարասկիզբ)՝ պատրաստված հայ վարպետների կողմից:

Նմանատիպ նյութեր