97832 դիտում
12:03 14-07-2017
Հուլիսի 17-ից Սահարա անապատից Հայաստանին է մոտենում տաք օդի հերթական ջերմային ալիքը. Գագիկ Սուրենյան
Հուլիսի 14-15-ին հայաստանը կշարունակի գտնվել սևծովյան ցիկլոնի ազդեցության գոտում, որը ակտիվ կլինի հիմնականում երեկոյան ժամերին, ինչի արդյունքում շրջանների զգալի մասում երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամին կուժեղանա 20-25մ/վրկ:
Հուլիսի 16-ին ցիկլոնի ուժը հիմնականում կպահպանվի Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, որի արդյունքում նշված գոտիներում կեսօրից հետո կարճատև անձրևները դեռ կպահպանվեն:
Հուլիսի 17-ի ցերեկվանից սկսած Հայաստանին Սահարա անապատից մոտենում է հերթական տաք օդի ալիքը, որի արդյունքում հուլիսի 17-18-ը ընկած ժամանակահատվածում տեղումները ամենուրեք կդադարեն, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկը հասնելով +38…+39 աստիճանի, որը նորմայից բարձր է մոտ 5-7 աստիճանով:
Նշված օրերին հանրապետության հովտային գոտում կանխատեսվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս մասին[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նմանատիպ նյութեր
17803 դիտում
13:20 17-09-2016
Հայաստանին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ. վաղվանից տեղումները կդադարեն. Գագիկ Սուրենյան
1899 դիտում
13:00 14-08-2019
Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիք. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
35573 դիտում
19:15 06-01-2017
Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»