211652_close_icon
views-count6787 դիտում article-date 20:32 11-07-2017

Թուրքիայում արդյունաբերական վթարների հետևանքով օրական 5 մարդ է մահանում

Վերջին տարիներին Թուրքիայում կտրուկ աճել է մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը: «Էրմենիհաբեր»-իփոխանցմամբ, Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի (İŞİG) տվյալները վկայում են, որ 2017թ. առաջին կիսամյակում արդյունաբերական վթարների պատճառով գրանցվել է 906 մահվան դեպք: Մասնավորապես հունիսին գրանցվել է ամենաքիչը 164 մահվան ելքով վթար, որոնց թվում ամենից հաճախ հանդիպող պատճառները բարձրությունից ընկնելն (46 դեպք) ու ավտովթարներն (42 դեպք) են: Թուրքիայի Աշխատավորների առողջապահության և աշխատանքի անվտանգության խորհրդի համակարգող Մուրաթ Չափայի խոսքով՝ երկրում տեղի ունեցող արդյունաբերական վթարների մեծ մասը հնարավոր է կանխատեսել և կանխել: Ըստ նրա՝ Թուրքիայի աշխատավորների 90 տոկոսն աշխատում է առանց անվտանգության պայմանների ապահովման: 2016թ. մահվան ելքով արդյունաբերական վթարների թիվը Թուրքիայում ռեկորդային ցուցանիշների էր հասել: Տարվա ընթացքում նմանատիպ վթարներից մահացել է 1.970 մարդ, ընդ որում՝ 56 երեխա, 110 կին և 96 փախստական: Թուրքիայի պատմության մեջ ամենաաղետալի արդյունաբերական վթարներից մեկը 2014թ. մայիսի 13-ին Սոմայի ածխահանքում տեղի ունեցած վթարն էր, որին զոհ գնաց 301 մարդ: Ուշագրավ է, որ դեպքից ընդամենը 20 օր առաջ Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Օզգյուր Օզելը առաջարկել էր Մեջլիսում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ Սոմայի հանքահորերում ուսումնասիրություն կատարելու նպատակով: Առաջարկը նպատակ ուներ կանխել հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած արդյունաբերական վթարների ողբերգական հետևանքները, սակայն Թուրքիայի խորհրդարանը մերժել էր այդ առաջարկը:

Նմանատիպ նյութեր