Թեհրանում օդի աղտոտվածությունից օրական 2 մարդ է մահանում
Իրանի մայրաքաղաք Թեհրանում օդի աղտոտղվածության բարձր մակարդակի հետևանքով օրական 2 մարդ է մահանում: Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Աքբար Սայարին:
Վերջինիս խոսքով՝ Թեհրանում, որի բնակչությունը գրեթե 13 մլն է, ներկա դրությամբ հաշվվում է 70,000 հին և նորմերին չհամապատասխանող ավտոմեքենա, որից յուրաքանչյուրը օդն աղտոտում է 3 անգամ ավելի շատ, քան սովորական ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հավանություն է տվել մայրաքաղաքը Թեհրանից այլ քաղաք տեղափոխելու նախագծին: Հաջորդ շաբաթ օրինագիծը քննարկման կդրվի խորհրդարանում: