211652_close_icon
views-count64354 դիտում article-date 17:21 08-07-2017

Արտակարգ դեպք Երևանում. ավազով բարձված ЗИЛ-ը մասամբ կողաշրջվել է. վարորդին օգնության են հասել երիտասարդները՝ «կողպեք բացող-փակող» Հովոյի գլխավորությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում Ժամը 16:30-ի սահմաններում 41-ամյա Հարություն Դանիելյանը իր վարած ЗИЛ MMЗ-554 M մակնիշի 76 ZZ 777 համարանիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված վայրում, ընկել է դիտահորի մեջ և մասամբ կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, իսկ ЗИЛ-ը բարձված է եղել ավազով: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գևորգ Սահակյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, հիմնականում՝ երիտասարդները՝ թաղամասում հայտնի «կողպեք բացող-փակող» Հովոյի գլխավորությամբ: Ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի դեպքի վայր ժամանի ՃՈ տեսուչը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր