211652_close_icon
views-count59319 դիտում article-date 19:21 24-01-2023

Մինչ համացանցում քննարկում էին, թե Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ, հրազենի գործադրմամբ՝ սպանության փորձը չի բացահայտվի, ՀՀ ոստիկանությունը Վրաստանում հայտնաբերեց, օրերս էլ Հայաստան տեղափոխեց Հովոյի վրա կրակոցներ արձակողին․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ անցյալ տարվա մարտի 28-ին Արտաշատ քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել հանրապետությունում հայտնի արտաշատցի «Գազի Հովոյի» նկատմամբ, շատերը թերահավատ էին ու աղմկահարույց դեպքի մասին համացանցում ակտիվ քննարկում էին ծավալում, թե հանցագործությունը չի բացահայտվի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ Վրաստանի Հանրապետությունից Հայաստան է տեղափոխվել նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը, ում դեռ այն ժամանակ ներկայիս ՀՀ ներքին գործերի նախարար, Ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով՝ ՀՀ ոստիկանապետի այն ժամանակվա առաջին տեղակալ, ներկայիս ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ Վրաստանում իրականացրել էին հատուկ օպերացիա ու այնտեղ հայտնաբերել ու ձերբակալել էին Ռ․ Խաչատրյանին։

Օրեր առաջ Ռ․ Խաչատրյանն արտահանձնվել է Հայաստանին։ Ու այս պահին նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկում։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձարարականով, ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, Հայաստանի ոստիկանությունը Վրաստանի Հանրապետության իրենց գործընկերների հետ հատուկ օպերացիա է իրականացրել:

Երեկ՝ ապրիլի 1-ին, Վրաստանում տեղի ոստիկանության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում պարզվել է, որ Հայաստանում իրենց գործընկերների կողմից ստացված տեղեկությունները հավաստի են եղել:
 
Վրաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել է մարտի 28-ին Արտաշատ քաղաքում՝ Արտաշատում հայտնի «Գազի Հովոյի» նկատմամբ հրազենով սպանության փորձ կատարողին:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով, առաջիկա մեկ ամսվա ընթացքում կասկածյալ, 31-ամյա Ռաֆայել Խաչատրյանը արտահանձնվելու է Հայաստանի իրավապահ մարմիններին:
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 124+
124+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր