211652_close_icon
views-count104097 դիտում article-date 20:00 06-07-2017

Դատարանը բավարարեց ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և «ռաբիս» երգիչ Վարդանիկի նկատմամբ հայտարարվեց հետախուզում

[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հետախուզում հայտարարի և որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ռոստոմյան փողոցի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է ՀԿԳ ավագ քննիչ Վ. Ասատրյանի միջնորդությունը և Վ. Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Եթե Վ. Եղիազարյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «ռաբիս» երգիչ Վարդանիկ, հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահ մարմիններին, նա տեղափոխվելու է Նուբարաշենի բանտ, որից հետո քննիչը նորից դիմելու է դատարան, դատավորի որոշումը վերահաստատելու համար: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը հիմնավորել են Վարդանիկի կատարած ավազակային հարձակումը և իրենց ձեռքի տակ ունեն նաև տեսանյութեր, որով հիմնավորվում է կատարված հանցագործությունը, նաև տվյալներ, որ հանցագործությունը կատարելուց հետո Վարդանիկը ժամեր անց անցել է ՀՀ սահմանը: Ինչպես վավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հունիսի 30-ին Երևանում «ՍԱՍ» սուպերմարկետում կատարված ավազակային հարձակման փատով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Վարդան Եղիազարյանը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել էին, որ հունիսի 30-ին Երևանում՝ «ՍԱՍ» սուպերմարկետում, ավազակային հարձակումը կատարել էր Վ. Եղիազարյանը: Վերջինս դանակի սպառնալիքի տակ սուպերմարկետի գանձապահից հափշտակել էր 600 հազար դրամ և դիմել փախուստի: [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվող «ռաբիս» երգիչ Վարդանիկն է, նույն ինքը՝ Վարդան Եղիազարյանը[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0477706001499350462622433.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր