211652_close_icon
views-count27393 դիտում article-date 22:39 05-07-2017

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են ВАЗ 2121-ն ու 06-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ հուլիս 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ղարիբջանյան խճուղու 8/2 հասցեի դիմաց բախվել են Շիրակի մարզի Բագրավան գյուղի բնակիչ, 55-ամյա Անուշավան Գևորգյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 48 ՏՏ 985 համարանիշի և Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցի բնակիչ, 25-ամյա Աղասի Մադոյանի վարած ВАЗ 21063 մակնիշի 34 CA 519 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ի վարորդ Ա. Գևորգյանը, նրա ուղևոր, համագյուղացի 29-ամյա Ռուդիկ Գևորգյանը և ВАЗ 21063-ի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի բնակիչներ, 28-ամյա Արտավազդ Սիմոնյանը և 27-ամյա Հրայր Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր