20429 դիտում
20:18 04-07-2017
Երևանը լցվելու է դասական երաժշտությամբ. հուլիսի 4-12-ը անցկացվում է միջազգային մրցույթ-փառատոն
Հուլիսի 4-12-ը Երևանում անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի ընթացքում սպասվում է թեժ մրցակցություն և մեծահամբավ երաժիշտների մասնակցություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին մրցույթ-փառատոնի կազմակերպիչները։
«Արմենիա» միջազգային մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն ընդգծեց, որ մրցույթ-փառատոնն առանձնանում է իր ձևաչափով. ամեն օր տեղի են ունենալու դասական երաժշտության համերգներ՝ ներգրավելով համաշխարհային մեծության աստղերի։ Երաժշտական այս նախաձեռնությունը համախմբելու է նաև հայաստանյան լավագույն կոլեկտիվներին։ Պարոն Սմբատյանը նշեց, որ Հայաստանն այն հարթակն է, որտեղ կայանում են բարձր մակարդակի միջազգային մրցույթներ, ինչը երաժշտական աշխարհում մեծագույն ձեռքբերում է։
Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը նշեց, որ այս ընթացքում կազմակերպվում են առանձին 11 միջազգային մրցույթներ Իտալիայում, Ճապոնիայում, Չինաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Հայաստանում և այլ երկրներում, և այդ մրցույթների լավագույն 5 դաշնակահարներն էլ կընդգրկվեն Մալթայի միջազգային երաժշտական մրցույթի կազմում ու կպայքարեն դափնեկրի կոչման համար։
«Արմենիա» մրցույթ-փառատոնի ժյուրիի նախագահ Արմեն Բաբախանյանը տեղեկացրեց, որ մրցույթին մասնակցելու են 14 երկրի (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Նորվեգիա, Չինաստան, Հարավային Կորեա, Սիրիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Հայաստան) 48 երիտասարդ դաշնակահարներ (մինչև 34 տարեկան)։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով։ Պարոն Բաբախանյանը ներկայացրեց նաև մրցույթի ժյուրիի անդամներին՝ Պաոլո Բալիերի (Իտալիա), Ռատկո Դելորկո (Գերմանիա), Վլադիմիր Օվչիննիկով (Ռուսաստան), Վալերիան Շուիկաշվիլի (Վրաստան)։
«Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնն անցկացվում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Մրցույթ-փառատոնը անցկացվում է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։
Նմանատիպ նյութեր
3227 դիտում
20:21 19-09-2016
«Շատ պարտավորեցնող է, որ Հայաստանն իր կարևորագույն տոնը նշում է դասական երաժշտությամբ». Սերգեյ Սմբատյան
1493 դիտում
12:56 21-01-2017
Դասական երաժշտությամբ Անկախության տոնը նշելը միանշանակ հաղթանակ է. Սերգեյ Սմբատյան
4715 դիտում
19:48 29-05-2017
«7» նախագիծ. Հունիսի 1-ը կնշվի դասական երաժշտությամբ
Այս բաժնից
613 դիտում
15:07 10-05-2024
Սա կուսակցական շարժում չէ, հպարտ կլինեմ՝ եթե կուսակցությունները համախմբվեն Շարժման շուրջ․ Դավիթ Հակոբյան
505 դիտում
14:53 10-05-2024
Ալմաթիում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով բանակցությունները