211652_close_icon
views-count38721 դիտում article-date 14:28 04-07-2017

Թողարկվել է LADA Vesta-ի առաջին խմբաքանակը

«Лада Ижевск» գործարանում թողարկվել է LADA Vesta SW ամենագնացների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է RCI News-ը: Համացանցում հայտնվել է նոր LADA Vesta ամենագնացների առաջին լուսանկարը, որում երևում է՝ ինչպես է բեռնատարը փոխադրում մեքենաները դիլերներին: Նոր ավտոմեքենան վաճառքում կհայտնվի արդեն սեպտեմբերին: Գնի մասին տեղեկությունները առայժմ գաղտնի են պահվում, սակայն, ըստ նախնական տեղեկությունների՝ այն կկազմի 605-625 հազար ռուբլի (մոտ 10 000- 10 500 դոլար): АвтоВАЗ-ը հայտնել է, որ նախատեսվում է 2017թ.-ին թողարկել 7 529 LADA ամենագնաց: [img]http://shamshyan.com/ups/images/0838915001499164199537566.png[/img]

Նմանատիպ նյութեր