211652_close_icon
views-count12712 դիտում article-date 15:39 01-07-2017

Ռուսաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներկրված 20 տոննա ելակը

Ռուսաստանի անասնաբուժական ու բուսասանիտարական դաշնային ծառայությունը ետ է ուղարկել Թուրքիայից ներկրված ավելի քան 20 տոննա ելակը: Այդ մասին հայտնում է «Էրմենիհաբեր» գործակալությունը: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պազվել է, որ ելակները վարակված են եղել ծաղկավոր թրիպսով: Թուրքիայից ներկված ելակը հասցվել էր Կրասնոդարի երկրամասի Ադիգեյայի Հանրապետություն: Ավելի վաղ էլ ծառայության աշխատակիցները ոչնչացրել էին Թուրքիայից Ռուսաստան ներկրված լոլիկները: Դրանց մեջ հայտնաբերվել էին առողջության համար վնասակար միջատներ:

Նմանատիպ նյութեր